Լրահոս

08.06.2023 14:29


20-ամյա վարորդը Range Rover-ով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

20-ամյա վարորդը Range Rover-ով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Երևանում, այսօր՝ հունիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 00։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Գևորգ Մ․-ն իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 43/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 67-ամյա Ժորա Մ․-ին։

Shmashyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած շտապօգնության խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Գիշերը, ժամը 02։00-ի սահմաններում հիվանդանոցից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը սովորում է Երևանում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում։

Այս խորագրի վերջին նյութերը