Լրահոս

09.06.2023 10:17


ՀՌՕ ռազմակայանի հակաահաբեկչական ստորաբաժանումները վարժանք են անցկացրել Գյումրիում

ՀՌՕ ռազմակայանի հակաահաբեկչական ստորաբաժանումները վարժանք են անցկացրել Գյումրիում

Հայաստանում ՌԴ ՊՆ ռուսական ռազմակայանի հակաահաբեկչական ստորաբաժանման զինծառայողները Գյումրու կայազորի տարածքում մասնակցել են պլանային վարժանքի: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Զինծառայողները զրահամեքենայի կրակի աջակցությամբ հետ են մղել պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակումը հսկիչ անցակետի և հարակից տարածքի վրա:

Դիվերսիոն-հետախուզական խմբի չեզոքացումից հետո կինոլոգիական հաշվարկների մասնակցությամբ իրականացվել է ավտոմոբիլային տեխնիկայում և հսկիչ անցակետի շուրջ պայթուցիկ սարքերի առկայության ստուգում։

Վարժանքն անցկացվել է մարտականին մոտ պայմաններում։ Մարտական իրավիճակ ստեղծելու համար օգտագործվել են տարբեր իմիտացիոն միջոցներ, այդ թվում` չլիցքավորված զինամթերք, պայթուցիկ նյութերով փաթեթներ, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ:

Այս խորագրի վերջին նյութերը