Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11:25-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Կուլվիներ Սինգինն իր վարած մոպեդով Արմենակյան 227 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, վթարի է ենթարկվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոպեդավարը մարմնական վնասվածքներ է ստացել և մինչ շտապօգնության ժամանումը՝ նրան օգնության են հասել պարեկները։
Վերջիններս ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ պարագաներ, մշակել վիրավորի՝ ձեռքերի և ոտքերի հատվածում ստացած վերքերը, վիրակապել, ապա մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, որտեղ էլ արդեն տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները։
Երևանում հնդիկ մոպեդավարը վթարի է ենթարկվել