Երևանում բախվել են հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Opel-ը
Երեկ՝ հունիսի 8-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցից դեպի Շինարարների փողոց ճանապարհահատվածում բախվել են Opel մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է mediahub.am-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում և պարզվում են վարորդների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ էր տեղափոխում հիվանդանոց։ Եվ վթարից հետո շտպաօգնության մեկ այլ ավտեմքենա է ժամանել և հիվանդին տեղափոխել։