Լրահոս

09.06.2023 16:35


«Փարվանա» ռեստորանի մոտ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ

«Փարվանա» ռեստորանի մոտ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ

Երևանում, այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։50-ի սահմաններում Հրազդանի կիրճում, «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ բախվել են 39-ամյա Արմեն Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի և 33-ամյա Հովհաննես Գասպարյանի վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Nissan-ի գազաբալոնի փականը և դարարեցրել գազի արտահոսքը։

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը