Աշխարհ

09.06.2023 20:23


Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում Բայրամովն ու Կլաարը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ անցկացվող բանակցությունների ընթացիկ վիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և հայտարարում է, որ ապագայում ջանք չի խնայի այդ ուղղությամբ երկու երկրների քաղաքական ղեկավարության միջև շփումները շարունակելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը