«ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը (տեսանյութ)
Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի դատական նիստն էր, գրում է Hetq.am-ը։
Երբ Հուսեյն Ախունդովին դատական նիստերի դահլիճ բերելու պահին դահլիճից ուժեղ լացի ձայն լսվեց։ Հուզվողը Անի Մելիքսեթյանն էր՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սպանված աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի դուստրը։ Հուզմունքի պահին նա ձեռքում եղած հեռախոսը նետեց Ախունդովի ուղղությամբ, որը չդիպավ նրան։ Դեպքից հետո տուժողի դուստրը պնդեց ներկա լինել դատաքննությանը՝ խոստանալով չկրկնել արարքը։
Դատական քննության ընթացքում լրագրողներին և կողմեր չհանդիսացող այլ անձանց թույլատրվեց մասնակցել միայն նախնական դատալսումներին։ Հանրային մեղադրողի միջնորդությամբ հիմնական դատալսումները անցկացվեցին դռնփակ, քանի որ քննության ընթացքում կարող էին հնչել պետական գաղտնիքին առնչվող տեղեկություններ։ Թույլատրվեց ներկա գտնվել միայն տուժողի ընտանիքի անդամներին:
Դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշեց, որ մեղադրյալի կալանքի ժամկետը կերկարաձգվի ևս երեք ամիս ժամկետով, քանի որ հիմք ընդունելով գործում եղած տեղեկությունները՝ հավանական է, որ Ախունդովը կարող է խոչընդոտել դատաքննության հետագա ընթացքին։ Նա կարող է փախուստի դիմել, կատարել նոր հանցանք, ինչպես նաև չունի Հայստանում մշտական բնակության վայր, կապեր և մեղադրվում է ծանր և առանձնակի ծանր հանցանքներ կատարելու մեջ։ Կալանքը երկարաձգելու որոշմանը կողմերից ոչ մեկը, այդ թվում ամբաստանյալ Ախունդովը առարկություններ չունեին։
Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը ներկայացրեց բոլոր այն փաստերը, որոնց հիման վրա կազմվել է մեղադրական եզրակացությունը։ Նա նշեց, որ մեղադրյալին խուզարկելու ժամանակ հայտնբերվել է մահացած տուժող Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը, որը հիմնավորում է ինչպես հափշտակության, այնպես էլ նրան կյանքից ապօրինի զրկելու հանգամանքը։ Դեպքի վայրի տարածքի զննությամբ հայտնաբերվել է «ԶՊՄԿ»ի աշխատակցի մարմինը՝ հրազենային բազմաթիվ վիրավորումներով, ինչպես նաև «AK-74» տեսակի ինքնաձիգից արձակած փամփուշտներ։Սա այն զենքն է, որով ադրբեջանցի զինծառայողներ Հուսեյն Ախուդովն ու Ագշին Բաբիրովը ապօրինի հատել էին Հայաստանի տարածքը ու մտել Բնունիս գյուղ։ Բնունիսում նրանք զենքի սպառնալիքով փորձել էին մտնել Շուշիկ Մաթևոսյանի տուն, բնակչուհին, նկատելով նրանց, փակել էր մուտքի դուռը, որից հետո զինծառայողները հեռացել էին։ Այսօր կայացած դատական նիստին Շուշիկ Մաթևոսյանը չէր ներկայացել՝ որպես պատճառ նշելով հեռավորությունը և հոգեկան խիստ հուզմունքը։
Հիմնական դատալսումների ավարտից հետո տուժող կողմի ներկայացուցիչ Կարեն Ալավերդյանը հայտնեց, որ ամբաստանյալը հայտարարել է, որ ամբողջովին ընդունում է իր մեղքը և զղջում կատարվածի համար։ Ներկայացուցչի խոսքով՝ դատավարության ողջ ընթացքը անցել է համապատասխան օրենքի պահանջներին։
«Իրավապահ մարմինները և դատարանը դատական ողջ պրոցեսը կազմակերպել և իրականացրել էին քրեական դատավարության բոլոր կանոններին լիարժեք համապատասխան և բարձր մակարդակով։ Սա նաև հստակ ուղերձ է թշնամի պետությանը, որ նույն կամ գոնե նմանատիպ վերաբերմունք մենք ենք ակնկալում այնտեղ պահվող մեր ռազմագերիների և ապօրինի պահվող այլ անձանց նկատմամբ։ Տուժող կողմը ևս իրեն բավականին զուսպ պահեց ասօր՝ ապավինելով արդար դատաքննությանը»,-ասաց Կարեն Ալավերդյանը։
Տուժող կողմի ներկայացուցիչը մեզ հայտնեց, որ հաջորդ նիստի օրը նշանակվել է հունիսի 21-ին։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ դա լինի եզրափակիչ նիստը, քանի որ մեղադրյալն այս նիստի ժամանակ արդեն իսկ ընդունել է իր մեղքը։
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Հուսեյն Ախունդովը մեկն է այն երկու ադրբեջանցի զինծառայողներից, որոնք ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։ Օրեր անց՝ ապրիլի 12-ին, Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դեպքից հետո գողացել էր սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և վերբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Նա փորձել էր գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց չէր հաջողվել։ Դեպքի հաջորդ օրը Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։
«ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը (տեսանյութ)
Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի դատական նիստն էր, գրում է Hetq.am-ը։
Երբ Հուսեյն Ախունդովին դատական նիստերի դահլիճ բերելու պահին դահլիճից ուժեղ լացի ձայն լսվեց։ Հուզվողը Անի Մելիքսեթյանն էր՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սպանված աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի դուստրը։ Հուզմունքի պահին նա ձեռքում եղած հեռախոսը նետեց Ախունդովի ուղղությամբ, որը չդիպավ նրան։ Դեպքից հետո տուժողի դուստրը պնդեց ներկա լինել դատաքննությանը՝ խոստանալով չկրկնել արարքը։
Դատական քննության ընթացքում լրագրողներին և կողմեր չհանդիսացող այլ անձանց թույլատրվեց մասնակցել միայն նախնական դատալսումներին։ Հանրային մեղադրողի միջնորդությամբ հիմնական դատալսումները անցկացվեցին դռնփակ, քանի որ քննության ընթացքում կարող էին հնչել պետական գաղտնիքին առնչվող տեղեկություններ։ Թույլատրվեց ներկա գտնվել միայն տուժողի ընտանիքի անդամներին:
Դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշեց, որ մեղադրյալի կալանքի ժամկետը կերկարաձգվի ևս երեք ամիս ժամկետով, քանի որ հիմք ընդունելով գործում եղած տեղեկությունները՝ հավանական է, որ Ախունդովը կարող է խոչընդոտել դատաքննության հետագա ընթացքին։ Նա կարող է փախուստի դիմել, կատարել նոր հանցանք, ինչպես նաև չունի Հայստանում մշտական բնակության վայր, կապեր և մեղադրվում է ծանր և առանձնակի ծանր հանցանքներ կատարելու մեջ։ Կալանքը երկարաձգելու որոշմանը կողմերից ոչ մեկը, այդ թվում ամբաստանյալ Ախունդովը առարկություններ չունեին։
Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը ներկայացրեց բոլոր այն փաստերը, որոնց հիման վրա կազմվել է մեղադրական եզրակացությունը։ Նա նշեց, որ մեղադրյալին խուզարկելու ժամանակ հայտնբերվել է մահացած տուժող Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը, որը հիմնավորում է ինչպես հափշտակության, այնպես էլ նրան կյանքից ապօրինի զրկելու հանգամանքը։ Դեպքի վայրի տարածքի զննությամբ հայտնաբերվել է «ԶՊՄԿ»ի աշխատակցի մարմինը՝ հրազենային բազմաթիվ վիրավորումներով, ինչպես նաև «AK-74» տեսակի ինքնաձիգից արձակած փամփուշտներ։ Սա այն զենքն է, որով ադրբեջանցի զինծառայողներ Հուսեյն Ախուդովն ու Ագշին Բաբիրովը ապօրինի հատել էին Հայաստանի տարածքը ու մտել Բնունիս գյուղ։ Բնունիսում նրանք զենքի սպառնալիքով փորձել էին մտնել Շուշիկ Մաթևոսյանի տուն, բնակչուհին, նկատելով նրանց, փակել էր մուտքի դուռը, որից հետո զինծառայողները հեռացել էին։ Այսօր կայացած դատական նիստին Շուշիկ Մաթևոսյանը չէր ներկայացել՝ որպես պատճառ նշելով հեռավորությունը և հոգեկան խիստ հուզմունքը։