Աշխարհ

10.06.2023 20:55


Հնդկաստանի հայ կուրտիզանուհու պատմությունը, ով հայտնի է դարձել իր երաժշտական ​​տաղանդի շնորհիվ

Հնդկաստանի հայ կուրտիզանուհու պատմությունը, ով հայտնի է դարձել իր երաժշտական ​​տաղանդի շնորհիվ

Մադհուր Գուպտայի «Courting Hindustan» գիրքը թույլ է տալիս սուզվել տասը կուրտիզանուհիների հետաքրքրաշարժ պատմությունների և նրանց բազմակողմանի կյանքի մեջ՝ լույս սփռելով նրանց ճկունության, սիրո ու ըմբոստության վրա: Տարեգրությունն ընդգրկում է տասը կուրտիզանուհիների պատմությունը՝ ընդգրկելով մի մեծ ժամանակաշրջան՝ մ.թ.ա. 600 թվականից մինչև մեր թվարկության 1984 թ․-ը։

Գրքի շնորհիվ պարզվել է, որ իրենց ժամանակներում հայտնի հնդիկ կուրտիզանուհիների մեջ եղել է հայ՝ Գաուհար Ջաանը։

Կյանքը բաղկացած է ոչ միայն երջանկությունից, սիրուց և խաղաղությունից, այլև ողբերգությունից: Հայի և հնդկուհու դստեր՝ Գաուհար Ջաանի կյանքը այդ պատմություններից մեկն էր։

Ամուսնուց բաժանվելուց հետո մայր ու դուստր տեղափոխվում են Բենարաս։ Նրա մայրը՝ Մալկա Յաանը, նույնպես կուրտիզանուհի էր և բացառիկ օժտված պարուհի և երգչուհի։ Նա կարողացել է տեղ գտնել Բենգալիայում աքսորված Նավաբ Ավադ Վաջիդ Ալի Շահի պալատում և մի քանի տարվա ընթացքում գնել իր սեփական տունը:

Այնտեղ Գաուհար Ջաանը կարողացել է երաժշտական կրթություն ստանալ հայտնի կատարողների կողմից։ Նա շուտով հայտնի է դառնում ամբողջ երկրում իր երգելու տաղանդով, և 20-րդ դարում տեխնոլոգիայի հայտնությունը նրան սենսացիա դարձրեց:

Շուկայում հայտնվեց գրամոֆոնը, և դասական երաժշտության ձայնագրման պահանջարկը կտրուկ աճեց, բայց որոշ սնահավատությունների պատճառով շատ տղամարդ արտիստներ դեմ էին կին գործընկերներին: Գաուհար Ջաանը նախաձեռնություն ստանձնեց և սկսեց ձայնագրել իր երգերը։ Սակայն, նա ստիպված էր նաև դասական ստեղծագործությունները կրճատել մինչև երեք րոպե, քանի որ այդքան էր սկավառակի հզորությունը։ Այս քայլը մեծ քննադատության է արժանացել ավանդական երաժշտության բնագավառի ներկայացուցիչների և բարձր դասի ունկնդիրների կողմից: Այնուամենայնիվ, նա ձայնագրել է 600 երգ մոտ տասը լեզուներով։ Նրա շքեղ ապրելակերպը սահմաններ չէր ճանաչում, ինչը դարձավ ատելության ու նախանձի առարկա։

Մի քանի դատական ​​գործընթացներ դատարկեցին նրա գանձարանը, բայց այն, ինչ իսկապես կոտրեց նրան, վերջին ամուսնու մահն էր: Մի քանի տարի անց նա մահացավ աղքատության մեջ, երբ ծառայում էր որպես պալատական ​​երաժիշտ:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը