«10 տարի ջութակ եմ նվագել, ցանկությունս Երևանի կոնսերվատորիայում սովորելն էր». արցախցի դիմորդները խնդրի առաջ են կանգնել (տեսանյութ)
Արցախցի ջութակահար Մարինեն ջութակ է պարապում ընդունելության քննությունների համար։ 17-ամյա մտադիր դիմել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, և քննություններին մասնակցելու համար Մարինեի ներկայությունը պարտադիր է։
Ինչպես է շրջափակման պայմաններում Մարինեն հասնելու Երևան, չգիտի, բայց շարունակում է առանց ընդմիջումի պատրաստվել քննություններին։
«Հույս ունեինք, որ ամեն ինչ սահուն կընթանա, սովորականի նման, ինչպես նախորդ տարիներին, մենք էլ այս տարի կկարողանանք գնալ Հայաստան, և այնտեղ հանձնել քննությունները: Սակայն շրջափակումից հետո ամեն ինչ փոխվեց: Մինչև հիմա սպասում ենք այն հույսով, որ գնալու ենք քննությունները հանձնելու»,-ասում է Մարինե Սարգսյանը:
Մարինեն 10 տարի է՝ ջութակ է նվագում, կոնսերվատորիա ընդունվելը նրա երազանքն է։ Մարինեի պես շուրջ 200 արցախցի կա, որ դիմել է հայաստանյան բուհեր և հնարավորություն չունի մասնակցելու ընդունելության քննություններին։
Աննա Խուրշուդյանը 3 տարի է՝ մի քանի առարկաներ է պարապում է՝ Ֆրանսիական համալսարան ընդունվելու համար.
«Մի քանի տարի է՝ նպատակ եմ դրել ընդունվել Ֆրանսիական համալսարան: Ինձ թվում էր, թե խնդիրներ չեն առաջանա, ամեն ինչ հարթ կլինի, բայց սկսվեց շրջափակումը: Ես մտավախություն ունեի, թե չեմ կարողանալու գնալ, որովհետև քննությունը հենց այնտեղ էլ պիտի հանձնեի: Հետո խոսեցինք համալսարանի ներկայացուցիչների հետ, որտեղից մեզ հուսադրեցին, նշելով, որ կկարողանան օնլայն կազմակերպել քննությունների հանձնումը»:
Քննություններին մասնակցելու, իսկ սեպտեմբերից Երևան տեղափոխվելու համար դիմորդներն արդեն դիմել են Արցախի կառավարությանը, ռուս խաղաղապահներին, Կարմիր Խաչին, բայց դեռևս արձագանք չեն ստացել։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նույնպես խնդրի մասին բարձրաձայնել է, բայց լուծում դեռևս չկա:
«Հարյուրավոր երեխաներ, որոնք պետք է իրենց կրթությունը շարունակեն հայաստանյան կամ արտասահմանյան ուսումնական հաստատություններում, այսօր չունեն հնարավորություն տեղափոխվելու: Կան դիմորդներ, որոնք նաև քննություններ պետք է հանձնեն Հայաստանում, և օրինակ՝ Արցախում բացակայում է միջազգային քննական կենտրոններ: Լրջագույն մտահոգություններ կան նաև սեպտեմբերի 1-ի նոր ուսումնական տարվա մեր ուսանողների մասնակցությունը ապահովելու տեսանկյունից»,-նշեց Գեղամ Ստեփանյանը:
Նշենք, որ Արցախում միասնական քննություններն անցկացվում են նույն օրերին, ինչ Հայաստանում։ Այս փուլում դիմորդներն այսօր առաջին քննությունն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից: Արցախցի շրջանավարտներից 572–ն է դիմել համալսարաններ, որոնից 198-ը՝ Հայաստանի:

Աղբյուրը՝ news.am