Լրահոս

10.06.2023 14:05


Գեղհովիտում նռնակով ընտանիքի անդամներին սպառնացած տղամարդու տանը հարակից շինությունում հայտնաբերել են կանեփանման զանգված

Գեղհովիտում նռնակով ընտանիքի անդամներին սպառնացած տղամարդու տանը հարակից շինությունում հայտնաբերել են կանեփանման զանգված

Հունիսի 8-ին, ժամը 21.11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ մեկի մոտ նռնակ կա, և անջատել էր հեռախոսը: Հետադարձ զանգի միջոցով պարզվել է, որ ահազանգողը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի 69-ամյա բնակիչ է: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Պարզվել է, որ 69-ամյա տանտիրոջ 44-ամյա որդին ժամը 20.00-ի սահմաններում երկու նռնակը ձեռքին, ալկոհոլ օգտագործած վիճակում մտել էր տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակները կպայթեցնի և կսպանի նրանց, սակայն հանդիպելով հոր և եղբոր դիմադրությանը՝ դուրս էր եկել տնից և նռնակները պահել տան հետնամասի խոտերի մեջ: Նշված վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են «Ֆ-1» տիպի երկու նռնակ՝ պայթուցիչներով: Տանտերը առանձնատան մոտակա կիսաքանդ շինությունում գտնվող մեղվափեթակի արկղի միջից ներկայացրել է 4 լիտր տարողությամբ տարա՝ 181 գրամ կանեփանման զանգվածով, և 3 լիտր տարողությամբ տարա՝ դեղնականաչավուն հեղուկով: Նա կիսաքանդ շինության տարբեր հատվածներից ներկայացրել է նաև պլաստմասսե շշեր, որոնք նախատեսված են եղել կանեփի զանգվածը ծխելու համար, և մեկ ներարկիչ: Հայտնել է, որ կանեփանման զանգվածը պատկանում է որդուն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 44-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Այս խորագրի վերջին նյութերը