Լրահոս

10.06.2023 14:09


Անչափահասի դանակահարություն Գյումրիում. պատճառը մի քանի կաթիլ ջուրն է եղել

Անչափահասի դանակահարություն Գյումրիում. պատճառը մի քանի կաթիլ ջուրն է եղել
Գյումրիում 15-ամյա պատանին դանակով հարվածել է 14-ամյա համաքաղաքացուն։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Հունիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին ստացվել է հաղորդում, որ ծակած, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Պարզվել է՝ Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկի մոտ գյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու պատճառով դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել 14-ամյա համաքաղաքացուն»,-նշված է հաղորդագրությունում:
Դանակահարած պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Այս խորագրի վերջին նյութերը