Գայի պողոտայում հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի․ Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը հայտնել է Գայի պողոստայում երթևեկության փոփոխության մասին։
«Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում, մասնավորապես, կից ներկայացվող ճանապարհային երթևեկության սխեմայի համաձայն՝ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,-ասված է հայտարարության մեջ: