Քաղաքական

11.06.2023 15:27


Նիկոլ Փաշինյանը «Հարսնաքար»-ում հարսանիքի է մասնակցել

Նիկոլ Փաշինյանը «Հարսնաքար»-ում հարսանիքի է մասնակցել

Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը Երևանի «Հարսնաքար» ռեստորանում հարսանիքի է մասնակցել: Հարսանիքին նա ներկա է եղել կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Այս մասին գրել է ArmLur.am-ը՝ հղում անելով իր տեղեկություններին։

«Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանի թիմի ոչ բոլոր անդամներն են հրավիրված եղել այդ հարսանիքին»,-գրել է կայքը:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ հարսանիքին խմբակցությունից եղել են պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, ինչպես նաև փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ ՔՊ պատգամավորներից մի հատվածն էլ ընդհանրապես տեղեկություն չունի հարսանիքի վերաբերյալ:

Հարսանիքի երաժշտական մասն ապահովվել է The Boing Orchestra խումբը:

«Մեր աղբյուրները նշում են, որ երեկ «Մեծ անիվ» ընկերության սեփականատիրոջ հարսանիքն է եղել: Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների այս պահին ընկերության տնօրենը Նարեկ Մազլումյանն է:

Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանի սեփականատերը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է»,-գրել է կայքը։

Այս խորագրի վերջին նյութերը