Mazda-ն, մի քանի մետր գլորվելով, հայտնվել է դաշտում, վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս
Ժամը 13։10-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Մաստարայի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Վիրավոր 2 հոգուն առաջինն օգնության են հասել քաղաքացիները։
«Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Թալինի հիվանդանոց։
Այնտեղից էլ շտապօգնության ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։
Վթարի փաստով՝ Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։