Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըսոցիալական ցանցերում գրառում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին» 0:1 հաշվով պարտվելուց հետո։
«Մենք, անշուշտ, արժանի չէինք պարտության անցած գիշեր, զգացողությունները դեռ շատ դառն են։ Ամեն խաղացողի մանկության երազանքն է Չեմպիոնների լիգայում հաղթելը, և մենք ահռելի ջանք գործադրեցինք: Շնորհակալություն բոլորիդ ձեր անվերապահ սիրո համար»,-գրել է Մխիթարյանը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագը եզրափակիչում փոխարինման էր դուրս եկել 84-րդ րոպեին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակցած առաջին հայ ֆուտբոլիստը։
Արժանի չէինք պարտության․ Հենրիխ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին» 0:1 հաշվով պարտվելուց հետո։
«Մենք, անշուշտ, արժանի չէինք պարտության անցած գիշեր, զգացողությունները դեռ շատ դառն են։ Ամեն խաղացողի մանկության երազանքն է Չեմպիոնների լիգայում հաղթելը, և մենք ահռելի ջանք գործադրեցինք: Շնորհակալություն բոլորիդ ձեր անվերապահ սիրո համար»,-գրել է Մխիթարյանը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագը եզրափակիչում փոխարինման էր դուրս եկել 84-րդ րոպեին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակցած առաջին հայ ֆուտբոլիստը։
Աղբյուրը՝ sport.news.am