Լոս Անջելեսի ընտանիքը տունը մաքրելիս հայտնաբերել է 1 միլիոն պղնձե մետաղադրամ
Լոս անջելեսում ընտանիքներից մեկը իրենց տունը մաքրելիս հանդիպել է մի քանի պարկի, որոնցում 1 միլիոն մետաղադրամ է եղել:
Ջոն Ռեյեսն ասել է, որ մաքրում էր իր աներոջ տունը, երբ գտել է այն: Մանրադրամներով պարկերը բացված չէին, կնքված էին բանկային պայուսակների մեջ:
«Ինձ հետ իրականում կապվել են մետաղադրամների մի քանի կոլեկցիոներներ կամ մարդիկ, որոնք մասնագիտացած են այդ ոլորտում, և հիմնվելով նրանց կողմից ինձ տրված որոշ հարցերի վրա, օրինակ՝ պարկերի կապարով կնքված լինելու կամ բանկերի պարկերի առկայության մասին, կարելի է եզրակացնել, որ դրանք առնվազն 40 տարեկան են կամ ավելի բարձր: Շատ կոլեկցիոներներ ինձ ասացին, որ սա մի բան է, որը պետք չէ վաճառել, քանի դեռ մենք չիմանանք, թե ինչ է կատարվում»,-պատմել է Ռեյեսը FOX 11-ին:
Ավելի ուշ ընտանիքը պարզել է, որ մետաղադրամները պղնձե են, այլ ոչ ցինկե, որին ԱՄՆ-ն անցել է 1980-ականներին:
Ռեյեսը ներկայացրել է մետաղադրամները OfferUp վերավաճառքի կայքում՝ 25,000 դոլարով:

Աղբյուրը՝ news.am