Աշխարհ

12.06.2023 20:53


«Թագը» սերիալի նոր եթերաշրջանում կլինեն հատուկ տեսարաններ

«Թագը» սերիալի նոր եթերաշրջանում կլինեն հատուկ տեսարաններ

Ըստ Deadline-ի՝ Netflix-ի «Թագը» դրամատիկ սերիալի ստեղծողները որոշել են վերջին եթերաշրջանում հարգանքի տուրք մատուցել հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ին։

Հաղորդվում է, որ պրոդյուսերները ներգրավել են բոլոր երեք դերասանուհիներին՝ Քլեր Ֆոյին, Օլիվիա Քոլմանին և Իմելդա Սթոնթոնին, որպեսզի մարմնավորեն թագուհուն նրա կյանքի տարբեր փուլերում: Նրանք կհայտնվեն հատուկ տեսարաններում։

Հայտնի է դարձել նաև վեցերորդ եթերաշրջանի դերասանական կազմի համալրման մասին՝ նրան միացել է Վիոլա Պրետտեջոնը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա խաղալու է փոքրիկ Էլիզաբեթի դերը։

Մինչ այժմ «Թագն» իր հինգ սեզոնների ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնցից և՛ Ֆոյը, և՛ Քոլմանն արժանացել են «Էմմիի», իսկ Սթոնթոնն առաջադրվել է BAFTA-ի:

Վեցերորդ եթերաշրջանի թողարկումը (որը կլինի վերջինը) նախատեսված է այս տարվա վերջին։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը