Աշխարհ

12.06.2023 21:35


Ալկոհոլի օգտագործումը կարող է բարձրացնել 60 վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը

Ալկոհոլի օգտագործումը կարող է բարձրացնել 60 վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը

Ալկոհոլի օգտագործումը կարող է բարձրացնել 60 վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը, այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները։

Լյարդի ցիռոզը լյարդի կաթվածն ու քաղցկեղն է, որն արդեն լավ հայտնի է որպես ալկոհոլի չափից ավելի օգտագործման հետևանք։

Բայց Օքսֆորդի համալսարանի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են Չինաստանոմ ապրող տղամարդկանց տվյալները, հայտնաբերել են, որ դա կարող է բարձրացնել նաև հոդատապի և կատարակտայի առաջացման հավանականությունը։

Փորձագետները հայտարարել են, որ իրենց հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ալկոհոլի օգտագործումը կապված է «հիվանդությունների շատ ավելի լայն շրջանակի հետ», քան ընդունված էր կարծել մինչ այժմ։

Ալկոհոլի չափից շատ օգտագործումն աշխարհում ամեն տարի մոտ 3 մլն մահերի պատճառ է հանդիսանում։

Օքսֆորդի հետազոտողները միացել են Պեկինի համալսարանի և Չինաստանի բժշկագիտության ակադեմիայի գիտնականների հետ՝ հետազոտություն անցկացնելու համար։

Նրանք ուսումնասիրել են չինական տվյալների շտեմարանի տվյալներն ավելի քան 512 000 մարդկանց մասին (տարիքը՝ միջինը 52)։

Նրանք ուսումնասիրել են հիվանդության պատմությունները 12 տարվա ընթացքում՝ գնահատելու համար, թե ինչպես է ալկոհոլն ազդել 207 տարբեր հիվանդությունների առաջացման հավանականության վրա։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում, դրանք ցույց են տվել, որ ալկոհոլի օգտագործումը բարձրացնում է 60 հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Դրանց թվում են 28 հիվանդություններ, ինչպես, օրինակ, լյարդի, աղիների և ուղիղ աղիի քաղցկեղը։ Դրանք ընդգրկված էին ԱՀԿ ցուցակում։ Բայց պարզվել են ևս 33՝ մինչ այդ չսահմանված հիվանդություններ, ինչպիսին են հոդատապը, կատարակտան, որոշ կոտրվածքներ ու ստամոքսի խոցը, որոնք կապվում են ալկոհոլի օգտագործման հետ։

Հետազոտողների խումբը պարզել է նաև կախումը ալկոհոլի չափաբաժնից. օրական յոււրաքանչյուր չորրորդ գավաթը 14 տոկոսով բարձրացնում է ալկոհոլի օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը։

Ալկոհոլի այդ քանակության օգտագործումը վեց տոկոսով բարձրացնում է ալկոհոլի հետ կապված 33 նոր հիվանդությունների առաջացման վտանգը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը