Հայաստանի պարտքն այսօրվա դրությամբ կազմում է 10 մլրդ 637 մլն դոլար. ֆինանսների նախարար
Հայաստանի պետական պարտքն այսօրվա դրությամբ կազմում է 10 մլրդ 637 մլն դոլար կամ 4 տրլն 186 մլն դրամ։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2022թ. բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Եթե մենք չեզոքացնենք դրամի արժեզրկման գործոնը, մեր պարտքը կկազմի մոտ 53 տոկոս»,-նշեց Հովհաննիսյանը։
Ըստ նրա` ՀՆԱ-ի հետ պետական պարտքի հարաբերակցությունը նախատեսվում էր 58,4 տոկոսի մակարդակին, սակայն իջել է 46,7 տոկոսի։
Տարեսկզբին ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն` 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել էր 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: Պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին:
Տարեվերջին ներքին պետական պարտքը կազմել է մոտ 4 մլրդ 189 մլն դոլար՝ տարվա ընթացքում ավելանալով մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով կամ 62.5%-ով:
Հայաստանի պարտքն այսօրվա դրությամբ կազմում է 10 մլրդ 637 մլն դոլար. ֆինանսների նախարար
Հայաստանի պետական պարտքն այսօրվա դրությամբ կազմում է 10 մլրդ 637 մլն դոլար կամ 4 տրլն 186 մլն դրամ։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2022թ. բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նրա` ՀՆԱ-ի հետ պետական պարտքի հարաբերակցությունը նախատեսվում էր 58,4 տոկոսի մակարդակին, սակայն իջել է 46,7 տոկոսի։
Տարեսկզբին ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն` 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել էր 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: Պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին:
Տարեվերջին ներքին պետական պարտքը կազմել է մոտ 4 մլրդ 189 մլն դոլար՝ տարվա ընթացքում ավելանալով մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով կամ 62.5%-ով:
Աղբյուրը՝ armeniasputnik.am