Վրաստանը սահմանափակում է մինչև 2013 թ.-ն արտադրված ավտոմեքենաների ներմուծումը
Վրաստանի կառավարությունը սահմանափակումներ է մտցնում Եվրո-5 ստանդարտին չհամապատասխանող ավտոմեքենաների ներմուծման համար, իսկ դա նշանակում է, որ արգելվելու է մինչև 2013 թ.-ն արտադրված ավտոմեքենաների ներմուծումը երկիր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Եվրո-5-ը բնապահպանական ստանդարտ է, որը կարգավորում է ավտոմեքենաների արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը։
«Գործնականում դա նշանակում է, որ մինչև 2013 թ.-ն արտադրված ավտոմեքենաների ներմուծումը կսահմանափակվի»,-հայտարարել է Ղարիբաշվիլին։
Մինչև 2013 թ.-ն արտադրված ավտոբուսների և բեռնատար մեքենաների՝ երկիր ներմուծման սահմանափակումը, ենթադրաբար, ուժի մեջ կմտնի 2025 թ. հունվարի 1-ից։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ այս փոփոխությունները մտցվում են օդի աղտոտվածության խնդիրը լուծելու համար, որը հատկապես անհանգստացնում է մայրաքաղաքի և խոշոր քաղաքների բնակիչներին։
Ինչպես ընդգծել է վարչապետը, մի քանի տարի է, ինչ Վրաստանում սահմանվել է վառելիքի օգտագործման ստանդարտ. երկիր է ներկրվում Եվրո-5 ստանդարտի վառելիք, իսկ այս տարվանից՝ նաև դիզել։
Վարչապետի խոսքով՝ որոշումը չի վերաբերի արդեն հանրապետությունում գտնվող ավտոմեքենաներին, ինչպես նաև այն ավտոմեքենաներին, որոնք երկիր են մտնում վերաարտահանման և տարանցման նպատակով։
Այս նախաձեռնության իրականացումն զգալի ներդրում կունենա մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների նվազեցման գործում։
Վրաստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ երկրում գրանցված մարդատար ավտոմոբիլների շուրջ 62,7%-ն ավելի քան 20 տարվա են։
Վրաստանում 639,7 հազար ավտոմեքենաներից միայն 239,1 հազարն է արտադրվել մինչև 20 տարի առաջ: Ընդ որում, այդ մեքենաների 44,8%-ն ավելի քան 15 տարվա հնություն ունեն:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցված է 59,4 հազար մեքենա, որոնք 10-ից պակաս տարվա են. դա կազմում է երկրում շահագործվող բոլոր մեքենաների 9,2%-ը։