Լրահոս

13.06.2023 10:44


Սյունիքում վթարի հետևանքով մահացածները պայմանագրային զինծառայողներ են

Սյունիքում վթարի հետևանքով մահացածները պայմանագրային զինծառայողներ են

Հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Վարուժան Բ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Վարդավանք-Կապան ավտոճանապարհի 4.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Վարուժան Բ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Գ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է:

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով` մահացածները ծառայում էին ՀՀ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ:

Այս խորագրի վերջին նյութերը