Կարծիք

13.06.2023 12:38


Ժամկետանց պատվաստանյութերի առեղծվածը

Ժամկետանց պատվաստանյութերի առեղծվածը

Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորում է ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՎ, համաձայն որի ԱՐԳԵԼՎՈՒՄ է իրացնել Հայաստանի Հանրապետությունում պիտանիության ժամկետն անցած դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը: Ինչպես նաև Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, ինչպես նաև կեղծ և օգտագործման համար ոչ պիտանի, ոչ

օրինական ճանապարհով ձեռք բերված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերը,

դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ոչնչացվում են Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով վտանգավոր թափոնների ոչնչացմանը ներկայացվող

պահանջներին համապատասխան` լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:

Իսկ հիմա ամենակարևորը:

ՀՀ առողջապահության նախարարությունը բոլոր պատվաստում իրականացնող պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին հրահանգել է չխոտանել և շարունակել կատարել պիտանիության ժամկետն անցած պատվաստանյութերը՝ հիմք ընդունելով եվրոպական կայքերի, ռուսական պաշտոնյաների գրությունները:

Եթե այդ գործելակարքը ընդունված է, ապա ինչու դա ամրագրված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում և ինչու օրինակ որակի միջազգային սերտիֆիկատ ունեցող դեղերը գրանցելու համար չեն օգտագործում այդ կայքերի ինֆորմացիան։

Գուցե դա արվել է ոչ ճիշտ պլանավորված պատվաստանյութերի գնման հետևանքով պետությանն ահռելի վնասը կոծկելու համար, որի պատճառով <<ստիպված>> Արմեդ էլեկտրոնային համակարգի պատվաստումների պահեստային հավելվածը այդպես էլ տարիներով լիարժեք չի աշխատում։

Հ.Գ. Հուսով եմ մի օր հանրությունը կստանա այս և շատ այլ հարցերի պատասխանը........

Հ.Հ.Գ Մեկ վիրաբուժի սխալը կարող է մեկ կյանք արժենալ, պատվաստումների կազմակերպման ծածկադմփոցը հանրային ( բոլորի )առողջապահական խնդիր է, որը կարող է բերել սերունդների խեղաթույրված առողջությանը։

Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը