Աշխարհ

13.06.2023 13:07


Ավտովթարից մահացել է ամերիկյան դերասան Թրիթ Ուիլիամսը

Ավտովթարից մահացել է ամերիկյան դերասան Թրիթ Ուիլիամսը

Ամերիկյան հայտնի դերասան Թրիթ Ուիլիամսը, որ հայտնի է «Մազեր» մյուզիքլից և «Էվերվուդ» սերիալից, 71 տարեկան հասակում մահացել է ավտովթարի հետևանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Վերմոնտում հունիսի 12-ին. արտաճանապարհային մեքենան հարվածել է դերասանի մոտոցիկլետին: Ուիլիամսին ծանր վնասվածքներով ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց, սակայն այնտեղ հասնելիս արձանագրվել է նրա մահը:

Իր 50 տարվա դերասանական կարիերայի ընթացքում Թրիթ Ուիլիամսը նկարահանվել է նաև «Մի անգամ Ամերիկայում», «Ինչ անել Դենվերում մահվանից հետո», «Մեռած ոստիկանը» ֆիլմերում: Նա առաջադրվել է «Էմմի» մրցանակի 1996 թ.-ին լույս տեսած «Կեսգիշերային հերթափոխ» ֆիլմում կատարած դերի համար, իսկ 1980-ականներին արժանացել է երեք «Ոսկե գլոբուս» մրցանակների:

Այս խորագրի վերջին նյութերը