«Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է՝ որքան շուտ, այնքան լավ. Ալիևը՝ Էրդողանի հետ բանակցություններից հետո
«Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումն անխուսափելի է. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մենք քննարկել ենք «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուտափույթ բացումը: Դա անխուսափելի է, և որքան շուտ, այնքան լավ: Մենք կավելացնենք մեր ջանքերն այս հարցում: Այդ «միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումը հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար»,-ասել է Ալիևը:
Նա նաև հավելել է, որ միջազգային իրավունքը «չի գործում», այսօր աշխարհում առաջին պլան է մղվում «ուժի» գործոնը:
«Այսօր աշխարհում առաջին պլան է մղվում «ուժի» գործոնը։ Ցավոք, միջազգային իրավունքը չի գործում։ Սա մենք տեսանք «մեր տարածքների» (չակերտները՝ Tert.am) 30-ամյա «օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) ժամանակ։ Բանակցություններն ու քննարկումները արդյունք չտվեցին: Մենք արդյունքի հասանք մեր ուժերի շնորհիվ»,-ասել է նա:

Աղբյուրը՝ tert.am