Լրահոս

14.06.2023 14:02


Անդրանիկի փողոցում գտնվող ներկերի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է բարդության «1 Բիս» աստիճան

Անդրանիկի փողոցում գտնվող ներկերի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է բարդության «1 Բիս» աստիճան

Հունիսի 14-ին, ժամը 08։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում գտնվող ներկերի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:09-ին, մարվել՝ 09:17-ին:

Այս խորագրի վերջին նյութերը