Լրահոս

14.06.2023 14:57


Կարկուտը բերքին զգալի վնաս է հասցրել. ոչ մի տեղում հակակարկտային կայաններ կամ չկան, կամ չեն աշխատել

Կարկուտը բերքին զգալի վնաս է հասցրել. ոչ մի տեղում հակակարկտային կայաններ կամ չկան, կամ չեն աշխատել

Նախօրեին Հայաստանի տարբեր շրջաններում ուժեղ կարկուտ և հեղեղային անձրևներ են եղել՝ Լոռու մարզի Սպիտակի շրջան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջան, Սյունիքի մարզի Սիսիանի շրջան։

«Ոչ մի տեղում հակակարկտային կայաններ կամ չկան, կամ չեն աշխատել այնպես որ կանխեն նման աղետը:

Հողագործների բերքին զգալի վնաս է հասցվել։ Ցավում եմ բոլորի համար»,-Facebook-ի իր էջում գրել է «Բերքառատ Հայաստան» խմբի հիմնադիր Հայկ Մելքոնյանը ու հրապարակել լուսանկարներ։

Այս խորագրի վերջին նյութերը