Էջմիածին քաղաքում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. կա 4 վիրավոր, տապալվել է երկաթե էլեկտրասյուն (լուսանկար)
Ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է, իսկ ավտոմեքենաներից մեկն էլ տապալել է երկաթե էլեկտրասյունը։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։