Թուրքիան Ադրբեջանի մասնակցությամբ և ԱԹՍ–ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել
Թուրքիան անցկացրել է «Անատոլիական փյունիկ-2023» (Anadolu Ankası-2023) միջազգային զորավարժությունները, որոնց ժամանակ իրականացնում են զինվորական ավտոշարասյան պաշտպանության, մարտական գործողությունների գոտուց վիրավորների տարհանման, օդապարիկով վայրէջքի սցենարը։ Դրանցում ներգրավվել են ռեակտիվ ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը։
Զորավարժություններն անցկացվել են Կոնյեում` Թուրքիայի ռազմաօդային ուժերի 3-րդ հրամանատարության բազայում։ Վարժանքներին մասնակցել են զինվորականներ Ադրբեջանից, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից (ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից–խմբ.) և Կատարից։ Որպես դիտորդ զորավարժություններին ներկա էին Նիգերիայի, Բրազիլիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Վրաստանի և Գերմանիայի ԶՈւ ներկայացուցիչները։
Նշվում է, որ զորավարժությունների շրջանակում դրված բոլոր առաջադրանքները հնարավորինս մոտեցվել էին մարտական պայմաններին։ Ներգրավվել են ռեակտիվ ինքնաթիռներ, հեռահար ռադիոլոկացիան տեղորոշման ինքնաթիռներ, տրանսպորտային ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ և ուղղաթիռներ։
Բացի այդ զորավարժությունների ժամանակ առաջին անգամ կիրառվել են T70 բազմաթիրախային ու Կատարի ՌՕՈւ–ի Apache ուղղաթիռները։ Վարժանքներին հետևել է Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար Աթիլա Գյուլանը։ Սցենարներ են մշակվել զինվորական շարասյան պաշտպանության, օդից աջակցության, մարտական գործողությունների գոտուց վիրավորների տարհանման, օդապարիկով վայրէջքի և անձնակազմի տարհանման վերաբերյալ։ F-16 կործանիչները խոցել են թիրախներ, որոնց կոորդինատներն առաջնագծից փոխանցել էին հատուկ նշանակության զորքերը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են։

Աղբյուրը` armeniasputnik.am