Լրահոս

16.06.2023 11:02


Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը փակ է. դժվարանցանելի է Հերհեր-Ծովատեղ հատվածը

Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը փակ է. դժվարանցանելի է Հերհեր-Ծովատեղ հատվածը

Երեկ տեղացած հորդառատ անձրևը ողողել է Մարտունու շրջանի Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը, այն լցրել ջրաբերուկներով, ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել ավտոմեքենաների երթևեկության և մարդկանց տեղաշարժի համար:

Հերհեր-Ծովատեղ հատվածում նույնպես հողն ու քարերը լցվել են ճանապարհի մեջ։

Նշված վայրերում ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվում։

Այս խորագրի վերջին նյութերը