Աշխարհ

16.06.2023 19:20


Թուրք տղամարդն իր տան տակ ստորգետնյա քաղաք է գտել

Թուրք տղամարդն իր տան տակ ստորգետնյա քաղաք է գտել

Տղամարդը Թուրքիայում փորձել է բռնել հավի ճտին իր տան տարածքում և պատահմամբ նկուղում թունել է հայտնաբերել, որը տարել է դեպի լքված ստորգետնյա քաղաք, որտեղ մի ժամանակ ապրել է 20 հազար մարդ, տեղեկացրել է BBC-ին։

1960-ականներին թուրքը քանդել էր նկուղի պատը և հայտնաբերել թունել, որը տանում էր դեպի հին Էլենգուբու քաղաք, որն այսօր հայտնի է որպես Դերինքույու։ Դերինքույուն գտնվում է ավելի քան 85 մետր խորության վրա, Կապադովկիայում, և ամենամեծ պեղված ստորգետնյա քաղաքն է աշխարհում։

Ստորգետնյա քաղաքի ներսում հետազոտողները հայտնաբերել են թունելի 18 մակարդակներ, որոնցում գտնվել են բնակարաններ, չոր մթերքների պահեստներ, անասնագոմեր, դպրոցներ, անգամ ժամատուն։ Քաղաքը նաև ունեցել է օդափոխման համաակարգ, որը նրա բնակիչներին ապահովել է թարմ օդի և ջրի մշտական հոսքով։

«Կյանքը հողի տակ, հավանաբար, շատ դժվար է եղել։ Բնակիչներն իրենց բնական կարիքները հոգացել են հերմետիկ կավե կժերում, ապրել ճրագների լույսի ներքո և մեռած մարմիններից ազատվել են [հատուկ հատկացված] վայրերում»,-պարբերականին ասել է թուրք ուղեկցորդը։

Քաղաքի կառուցման ստույգ ժամանակը հանելուկ է մնում, բայց հնագույն գրերը՝ թվագրված մ.թ.ա. 370 թվականով, վկայում են Դերինքույուի գոյության մասին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը