Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանն աշխատանքի է ընդունել 14 տարեկան կատվին
Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում 14 տարեկան կատուն միացել է կենդանիների թերապևտիկ թիմին, հայտնում է NY Post-ը:
Դյուկ Էլինգթոն Մորիս անունով սև-սպիտակ կատուն կօգնի օդանավակայանի այցելուներին ազատվել թռիչքների հետ կապված սթրեսից: Դյուկը դարձել է կատվազգիների ընտանիքի առաջին ներկայացուցիչը օդանավակայանի թերապևտիկ թիմում, որտեղ արդեն աշխատում են Լիլու անունով խոզը և Ալեքս Մեծ անունով նապաստակը:
14 տարեկան կատուն ժամանակին անտուն է եղել. փրկարարները նրան սոված են գտել Սան Ֆրանցիսկոյի փողոցում և ուղարկել կենդանիների ապաստարան:Այնտեղ նրա վրա ուշադրություն է դարձրել 5-ամյա աղջիկը, որը ծնողներին համոզել է կատվին տուն տանել։ Կենդանուն անվանել են ի պատիվ ջազ երաժիշտ Դյուկ Էլինգթոնի։ Նոր տերերը տպավորված էին կատվի հանգիստ և ընկերասեր բնավորությամբ և նրան հավաստագրել են որպես «կենդանիների թերապևտ»։ Տասը տարի Դյուկը աշխատել է որպես կենդանիների թերապևտ ՝ այցելելով հիվանդներին քաղաքի հիվանդանոցներում՝ դժվար ժամանակաշրջանում նրանց մխիթարելու համար:
Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանն աշխատանքի է ընդունել 14 տարեկան կատվին
Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում 14 տարեկան կատուն միացել է կենդանիների թերապևտիկ թիմին, հայտնում է NY Post-ը:
Դյուկ Էլինգթոն Մորիս անունով սև-սպիտակ կատուն կօգնի օդանավակայանի այցելուներին ազատվել թռիչքների հետ կապված սթրեսից: Դյուկը դարձել է կատվազգիների ընտանիքի առաջին ներկայացուցիչը օդանավակայանի թերապևտիկ թիմում, որտեղ արդեն աշխատում են Լիլու անունով խոզը և Ալեքս Մեծ անունով նապաստակը:
14 տարեկան կատուն ժամանակին անտուն է եղել. փրկարարները նրան սոված են գտել Սան Ֆրանցիսկոյի փողոցում և ուղարկել կենդանիների ապաստարան: Այնտեղ նրա վրա ուշադրություն է դարձրել 5-ամյա աղջիկը, որը ծնողներին համոզել է կատվին տուն տանել։ Կենդանուն անվանել են ի պատիվ ջազ երաժիշտ Դյուկ Էլինգթոնի։ Նոր տերերը տպավորված էին կատվի հանգիստ և ընկերասեր բնավորությամբ և նրան հավաստագրել են որպես «կենդանիների թերապևտ»։ Տասը տարի Դյուկը աշխատել է որպես կենդանիների թերապևտ ՝ այցելելով հիվանդներին քաղաքի հիվանդանոցներում՝ դժվար ժամանակաշրջանում նրանց մխիթարելու համար:
Աղբյուրը՝ news.am