Մասիսում 55-ամյա տղամարդը ոչ սթափ վիճակում փորձել է խեղդամահ անել 89-ամյա հորը, ապա դանակահարել է 37-ամյա զարմիկին
Հունիսի 15-ի ժամը 12.00-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մասիս քաղաքի 6-րդ փողոցի տներից մեկում դանակով հարձակվել են, և հարձակվողը ոչ սթափ վիճակում է:
Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, նշված հասցե ոստիկանության Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: 37-ամյա երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ տուն մտնելով՝ տեսել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 61-ամյա քեռին բարձը դրել է անկողնային հիվանդ 89-ամյա հոր դեմքին և փորձել է խեղդել նրան, ինչը իր կողմից կանխվել է:
Այնուհետև 61-ամյա տղամարդը ավտոտնակում դանակով խփել է 37-ամյա զարմիկի կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածք:
61-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ ձերբակալվածը ոչ թե 61-ամյա, այլ 55-ամյա տղամարդ է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ: Կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: