Աշխարհ

17.06.2023 09:53


Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ ենք տանը 4 գոլ բաց թողել․ Ռեմսին՝ Հայաստանից կրած պարտության մասին

Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ ենք տանը 4 գոլ բաց թողել․ Ռեմսին՝ Հայաստանից կրած պարտության մասին

Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 4։2 հաշվով հաղթեց Ուելսին։ Դուբլերի հեղինակներ դարձան Լուկաս Սելարայանն ու Հրանտ Լեոն Ռանոսը։

Ուելսի հավաքականի ավագ Աարոն Ռեմսին խոսել է հանդիպման մասին։

«Վատ հանդիպում էր։ Մենք մի փոքր միամիտ էինք: Ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ ենք տանը 4 գոլ բաց թողել, և մենք կարող ենք միայն ներողություն խնդրել երկրպագուներից, որոնք այստեղ էին այս գիշեր:

Մենք գիտեինք, որ նրանք ագրեսիվ էին լինելու առջևում։ Աշխատել էինք, թե ինչպես հաղթահարել պրեսինգը։

Մենք գոլ խփելու հնարավորություններ ստեղծեցինք, բայց չափազանց շատ գոլեր բաց թողեցինք, որոնք բոլորն էլ շատ նման էին, մենք շատ բաց էինք:

Սա միանշանակ չի օգնում որակավորմանը, քանի որ պետք է հաղթել տնային խաղերում:

Մենք պետք է ուշքի գանք, կան բաներ, որոնք պետք է ավելի լավ անենք, նախքան Թուրքիա մեկնելը։

«Դեռ մի քանի խաղ կա, բայց այս մեկը ցավոտ կլինի: Մենք պետք է փորձենք ամեն ինչ կարգավորել և երկուշաբթի հաղթանակ տանել»,-Ռեմսիի խոսքն է մեջբերել BBC Radio Wales-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը