Աշխարհ

14.10.2011 10:56


Քլինթոնը պատասխանել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նամակին

Քլինթոնը պատասխանել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նամակին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտարարել էր, թե մինչև 1915թ. Թուրքիայի տարածքում գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը շարունակում է գործել որպես եկեղեցի։ Սրանից հետո՝ օգոստոսի 17–ին, Ամերիկայի հայ դատի հանձնախումբը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղարություն, որում ամբողջական և պաշտոնական հաստատում էր պահանջել  առ այն, որ ներկայիս Թուրքիայի տարածքում գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը ոչնչացվել և պղծվել է Օսմանյան Թուրքիայի և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների կողմից, և որ պահպանված եկեղեցիները պետք է վերադարձվեն օրինական տերերին՝ հայերին, հույներին, ասորիներին և այլն, ինչպես նաև պահանջել էին  դեսպան Ռիկարդոնեի ներողությունը։

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից իրեն ուղղված նամակին։

Պատասխան նամակում մասնավորապես ասվում է.

–Թուրք առաջնորդների հետ հանդիպման ժամանակ մենք շարունակում ենք ընդգծել այն կարևորությունը, որը մենք տալիս ենք Թուրքիայում դավանանքի ազատությանը։ Ինչպես նաև Թուրքիայի իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակներով հանդիպման ժամանակ մենք շարունակում ենք բարձրացնել մեր մտահոգությունը նախկինում բռնագրավված գույքը կրոնական համայնքներին վերադարձնելու առնչությամբ։ Այդ առնչությամբ մենք ուշադիր հետևելու ենք Թուրքիայի կառավարության օգոստոսի 27–ի այն որոշման իրականացմանը, որը նախատեսում է 162 ոչ մուսուլմանական կրոնական համայնքների հիմնադրամներին վերադարձնել բռնագրավված անշարժ գույքը։

Այս խորագրի վերջին նյութերը