Տաթևի վանքի մոտակայքում «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորը և բախվել ծառին
Հունիսի 17-ին, ժամը 06:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Ford» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մետր), սահել ձորը և բախվել ծառին:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտ 8 կմ քարշակելով տեղափոխել Աղվանիի հենակետ: