Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «VAZ-2121»-ը․ կա տուժած
Հունիսի 16-ին, ժամը 22:08-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 99-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Ս․) և «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․)։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տեղի ուժերի հետ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Մ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։