Լրահոս

18.06.2023 18:49


Չորս ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում․ կան տուժածներ

Չորս ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում․ կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 18-ին, ժամը 14։09-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կա արգելափակված քաղաքացի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Renault Captur» (վարորդ՝ Հ․ Ա․), «Opel Astra» (վարորդ՝ Դ․ Ա․), «Nissan Bluebird» (վարորդ՝ Հ․ Ա․) և թիվ 258 համարի երթուղին սպասարկող «GAZel» (վարորդ՝ Ա․ Պ․) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներ Դ․ Ա․-ն, Հ․ Ա․-ն և «Renault Captur» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Կ․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «Renault Captur» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները և փակել վերջինիս գազի բալոնի փականը։

Այս խորագրի վերջին նյութերը