Լրահոս

19.06.2023 08:24


Ասկերանի շրջանում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել, որոշ բնակելի տների առաջին հարկերը լցվել են անձրևաջրով

Ասկերանի շրջանում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել, որոշ բնակելի տների առաջին հարկերը լցվել են անձրևաջրով

Հունիսի 18-ին Ասկերանի շրջանում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել, հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հաղորդման համաձայն՝ հունիսի 18-ին ժամը 16:00-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի երկու բնակելի տների առաջին հարկերը լցվել են անձրևաջրով, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հրշեջ-փրկարարական 2 մարտական հաշվարկ։

Ժամը 16:24-ին գրանցված մեկ այլ կանչի համաձայն, անձրևաջրով է լցվել նաև Ասկերան քաղաքի Դանիելյան փողոցի բնակելի տներից մեկի առաջին հարկը։

Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը և բնակելի տներում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը