Աշխարհ

19.06.2023 19:45


Էկվադորի բնակչուհին «կենդանացել է» իր դագաղում և մի քանի օրից մահացել

Էկվադորի բնակչուհին «կենդանացել է» իր դագաղում և մի քանի օրից մահացել

Էկվադորի բնակչուհին մահացել է դագաղում հանկարծակի «կենդանանալուց» մի քանի օր հետո, տեղեկացրել է BBC-ն։

76-ամյա Բելա Մոնտոյան առաջին անգամ մեռած է հայտարարվել անցած շաբաթ Բաբահոյո քաղաքի հիվանդանոցի բժշկի կողմից։

Բայց երբ նրա հուղարկավորությանը մասնակցող սգակիրները լսել են, թե ինչպես է նա թակում իր դագաղում, միանգամից հետ են տարել նույն հիվանդանոցը՝ բուժվելու։

Վերականգնամն բաժանմունքում յոթ օր մնալուց հետո Էկվադորի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ նա մահացել է ուրբաթ իշեմիկ կաթվածից։

Հունիսի 16-ին մահվանից հետո Մոնտայան բերվել է հետ նույն թաղման գրասենյակը՝ հասարակական գերեզմանատանը հուղարկավորելուց առաջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Էկվադորի առողջապահության նախարարությունը փորձագետների հանձնաժողով է ստեղծել այս գործը քննելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը