Տորոնտոյում երեկ կայացել է աշխարհահռչակ երգիչ Էդ Շիրանի շրջագայության հերթական համերգը, որի շրջանակում առաջին անգամ ելույթ է ունեցել Ռոզա Լինը: «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի դեսպանը բացել է Շիրանի համերգն իր մի քանի կատարումներով, այդ թվում՝ Hallelujah, Divine, Upon My Heart, Mountains և, իհարկե, վերջում հանրահայտ Snap-ով:
Երգչուհին Էդ Շիրանի հետ հանդիպումից և իր ելույթից լուսանկարներ է տեղադրել և շնորհակալություն հայտնել համերգից ստացած ջերմության համար,-«Երկու անմոռանալի օրեր Տորոնտոյում: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Էդ Շիրան, շնորհակալ եմ ինձ մասնակիցը դարձնելու համար. քո երկրպագուներն ամենաջերմն են»,-գրել է Ռոզան:
Երգչուհին իր հագուստը չի մոռացել լրացնել հայկական դետալներով. ելույթի ժամանակ Ռոզան կրել է սև տոպ, սև տաբատ ու սպորտային վերնազգեստ, իսկ գոտուց ամրացրել Հայաստանի դրոշի գույներով կախազարդ:
Հիշեցնենք, որ երգչուհին շրջագայում է Էդ Շիրանի հետ՝ բացելով նրա համերգները:
Ռոզա Լինը Տորոնտոյում բացել է Էդ Շիրանի համերգը՝ չմոռանալով շեշտել Եռագույնը (լուսանկար)

Աղբյուրը՝ style.news.am