Լրահոս

20.06.2023 07:26


Նրանք բնավորություն ցույց տվեցին. Պետրակովը` Լատվիայի դեմ խաղի մասին (տեսանյութ)

Նրանք բնավորություն ցույց տվեցին. Պետրակովը` Լատվիայի դեմ խաղի մասին (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Լատվիայի դեմ տոնած հաղթանակը կապում է ֆուտբոլիստների համառության հետ:

«Տղաների համար շատ ծանր էր: Բայց ես շատ շնորհակալ եմ նրանց: Նրանք բնավորություն ցույց տվեցին: Չեղավ այնպես, որ հանձնվեին, ինչպես առաջ պատահում էր»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ` հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրակովը: Մասնագետը նաև խոսեց վնասվածք ստացած Բալեկյանից` ընդգծելով` լիահույս է, որ վնասվածքը լուրջ չէ:

«Մենք անելու ենք մեր առավելությունը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Իհարկե, ես նրանց գովեցի հանդերձարանում և շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար»,-ասաց նա:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը` սեփական հարկի տակ ընդունելով Լատվիային, առավելության հասավ 2:1 հաշվով: Ընտրանին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ընտրական փուլում:

Այս խորագրի վերջին նյութերը