Լրահոս

20.06.2023 08:31


Ես հպարտ եմ իմ թիմով. Հրանտ-Լեո Ռանոս

Ես հպարտ եմ իմ թիմով. Հրանտ-Լեո Ռանոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Հրանտ-Լեո Ռանոսը հպարտանում է հավաքականի` Լատվիայի դեմ տոնած հաղթանակով:

«Ես շատ-շատ ուրախ եմ, որ հաղթեցինք և նվաճեցինք 6 միավոր երկու խաղերում: Ես հպարտ եմ իմ թիմով և որ մենք կարողացանք հաղթել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ռանոսը:

Խոսելով Լատվիայի ընտրանու մասին` հարձակվողը շեշտեց, որ մրցակիցները լավ հավաքական ունեին և հանդիպումն էլ բարդ ստացվեց: Սակայն երբեմն ֆուտբոլում պետք է նաև հաջող լինես:

«Իհարկե, հոգնում ես, երբ խաղում ես 90 րոպե շարունակ, բայց մենք նույնքան ժամանակ ունեինք վերականգնվելու համար, որքան Լատվիան: Բայց մենք երջանիկ ենք, որ հաղթել ենք»,-ասաց նա:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը` սեփական հարկի տակ ընդունելով Լատվիային, առավելության հասավ 2:1 հաշվով: Ընտրանին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ընտրական փուլում:

Այս խորագրի վերջին նյութերը