Լրահոս

20.06.2023 08:00


Ավելի դժվար խաղ ստացվեց, քան Ուելսի դեմ էր. Վարազդատ Հարոյան

Ավելի դժվար խաղ ստացվեց, քան Ուելսի դեմ էր. Վարազդատ Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը Լատվիայի դեմ հաղթանակն ավելի բարդ է համարում, քան Ուելսի դեմ հանդիպում էր:

«Ես շնորհավորում եմ մեր ամբողջ ազգին` այս կարևոր հաղթանակի կապակցությամբ: Շարունակական հաղթանակն ավելի քաղցր են: Ավելի դժվար խաղ ստացվեց, քան Ուելսի դեմ էր: Լատվիայի հավաքականը մի քիչ յուրահատուկ ֆուտբոլ էր խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց թիմի ավագը: Հարոյանի կարծիքով` հավաքականը Լատվիան գերազանցեց մեծ ցանկության շնորհիվ:

«Վնասվածքից վերականգնվել եմ 60-70 տոկոսով: Պարզապես վնասվածքն այնպիսին է, որ ցավերի միջով պիտի անցնեմ, որ կարգավորվի»,-ասաց նա: Ավագն ընդգծեց, որ պաշտպանական գործողություններում միայն 1-2 թերացումներ եղան:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը` սեփական հարկի տակ ընդունելով Լատվիային, առավելության հասավ 2:1 հաշվով: Ընտրանին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ընտրական փուլում:

Այս խորագրի վերջին նյութերը