Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ, փորձում էր ամեն կերպ ցույց տալ, թե ինքը տարբերվում է բոլոր ղեկավարներից ու հատկապես նախկիններից։ Նա սկզբում ոտքով էր տեղաշարժվում կառավարական մի շենքից մյուսը, մոտենում էր մարդկանց, զրուցում նրանց հետ, ուղիղ եթերներ կազմակերպում ու այդպիսով ձգտում էր ընդգծել, թե ինքը «ժողվարչապետ» է։ Նույնիսկ դեպքեր եղան, երբ Փաշինյանը հեծանիվ վարելով էր աշխատանքի գնում՝ ճանապարհին ողջունելով անցորդներին (չնայած՝ ուղեկցող շարասյունով)։ Այո, նա իրոք էապես տարբերվեց նախկիններից, բայց ոչ այն առումով, ինչպես փորձում էր ներկայանալ, և ինչպես կարծում էին ոմանք: Նա տարբերվեց վատագույն իմաստներով: Բայց խոսքն այս դեպքում դրա մասին չէ:
Փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը դարձել է անվտանգության աննախադեպ ապահովություն ունեցող, հասարակությունից ամենաշատ թաքնվող ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի միակ ղեկավարը, որի՝ նույնիսկ ԱԺ այցելության ժամանակ տոտալ ու համապարփակ հսկողություն է սահմանվում։ Նույնիսկ ԱԺ դահլիճում խմբակցությունների շարքերից յուրաքանչյուրի վերևում կամ ներքևում նստում են Փաշինյանի թիկնապահները: Ավելին՝ անվտանգության աշխատակիցները հսկում են նաև լրագրողների օթյակից ու հարկ եղած դեպքում խոչընդոտում նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ ԱԺ պատգամավորներից հավաքում են հեռախոսները, ինչպես դպրոցներում՝ աշակերտներից: Նույնը՝ ՔՊ-ի նիստերի ժամանակ, երբ ներկա է Փաշինյանը:
Դե, իսկ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները անվտանգային միջոցառումների ձեռնարկումների առումով պարզապես «զմայլանք» են։ Առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ նշել, որ երբ Փաշինյանն այցելում է որևէ մարզային բնակավայր, ապա այդ տարածքում կյանքը պարզապես կաթվածահար է լինում. նրա անվտանգության ապահովման նպատակով այդ մարզից մեծ թվով ոստիկաններ են ներգրավվում, անգամ օժանդակ ուժեր են բերվում մայրաքաղաքից։ Նրան ուղեկցում է մեքենաների մեծաքանակ կորտեժ, ճանապարհներ են փակվում, երթևեկությունը կաթվածահար է արվում և այլն, և այլն։ Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը պետք է ինչ-որ տեղ կանգ առնի կամ հանդիպումներ ունե նա, ապա ամեն ինչ նախօրոք ճշգրտվում է։
Այդ հանդիպումներում չպետք է լինի պատահական մարդ, պատահական հարց, որ հանկարծ Նիկոլի համար տհաճ անակնկալներ չառաջանան։ Արդյունքում այցելությունների համատեքստում շոու է բեմադրվում, թե իբր «ժողվարչապետը» նախկինի նման հանդիպումներ է ունենում ժողովրդի ներկայացուցիչների հետ, սակայն իրականում այդ մարդկանց շրջանակը հատուկ մանրակրկիտ ընտրված է լինում։ Այո, նա այևս չի կարողանում ու չի էլ կարող թաքցնել իր սեփական վախերը: Ու դա պատահական չէ՝ հաշվի առնելով, թե նա ինչ փորձանքներ բերեց Հայաստանի ու Արցախի գլխին և շարունակում է բերել:
Օրերս ԱԺ-ում Փաշինյանը զարմացած հարց հնչեցրեց, թե մի՞թե իր անվտանգության վրա ավելի է ծախսվում, քան Քոչարյանի ու Սարգսյանի։ Ավելին ու պակասն այս դեպքում հարաբերական է, որովհետև բուն մեկ անձի անվտանգությունն ապահովողների քանակը գուցե շատ չի մեծացել (թեպետ անզեն աչքով էլ նկատելի է, որ մեծացել է), բայց ամեն անգամ որևէ տեղ այցելելիս հավել յալ հսկայական ուժեր ներգրավվում են, ինչը գուցե որպես հավել յալ ծախս չի ձևակերպվում, որովհետև այդ իրավապահներն այսպես թե այնպես աշխատավարձ ստանում են: Խնդիրն այլ հարթության մեջ է. որևէ նախկին ղեկավարի այցելությունների ժամանակ երբեք այնպիսի «ապոկալիպտիկ» անվտանգային միջոցառումներ չեն ձեռնարկվել, ինչպես Փաշինյանի դեպքում է։ Իսկ սա նշանակում է, որ Փաշինյանի կողմից քննադատված նախկինները, իրենց բոլոր թերություններով հանդերձ, ժողովրդից կամ, այսպես ասած, «հպարտ քաղաքացուց» վախենալու ոչինչ չունեին։ Փաշինյանն ունի:
Ուստի նա նույն «հպարտ քաղաքացիների» ուսերին նստած՝ թաքնվում է հենց այդ «հպարտ քաղաքացիներից»: Եվ վերջապես, երբ Փաշինյանն ընդդիմադիր էր, քննադատում էր, թե երկրում «պադավատապետություն» է ստեղծվել։ Բայց իր օրոք ծառայողական մեքենաների թիվը ոչ միայն չի նվազել, այլև հերթական տեղեկություններն են շրջանառվում նոր ծառայողական մեքենաների ձեռքբերման հետ կապված։ Ու հարկատուներիս վճարած գումարների հաշվին բարձրագույն պաշտոնյաների ավտոպարկը անընդհատ անհարկի թարմացվում է։ Հիմա դարձել ենք «սուպերպադավատապետություն»: Փաստացի Փաշինյանը նորանոր ռեկորդներ է սահմանում ոչ միայն փորձանքներ ու պարտություններ բերելու, այլև պետության համար բեռ ստեղծելու հարցում։ Մնում է հասկանալ, թե ինչքան են շարունակվելու այդ «ռեկորդները»։
«Հպարտ քաղաքացու» ուսերին՝ «հպարտ քաղաքացուց» պաշտպանվելով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է