Լրահոս

20.06.2023 12:02


Սպանություն` Գառնիում, 54-ամյա տղամարդը մուրճով սպանել է 52-ամյա եղբորը

Սպանություն` Գառնիում, 54-ամյա տղամարդը մուրճով սպանել է 52-ամյա եղբորը

Այսօր՝ հունիսի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 07։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանունք է ներկայացել Գառնի գյուղի բնակիչ 54-ամյա Սահակ Հ-ն և հայտնել, որ քիչ առաջ իրենց տանը ինքը մուրճով հարվածել է իր եղբոր՝ 52-ամյա Վահան Հ․-ի գլխին և սպանել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Դեպքի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ Սահակ Հ․-ն ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը