Լրահոս

20.06.2023 14:17


Գեղարքունիքի մարզում տղամարդը էլեկտրահարվել և տեղում մահացել է

Գեղարքունիքի մարզում տղամարդը էլեկտրահարվել և տեղում մահացել է

Այսօր Գեղարքունիքի մարզում 60–ամյա տղամարդն էլեկտրահարվել և տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Մասնավորապես` այսօր, ժամը 10։10-ի սահմաններում, «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ Ծովինար գյուղի տներից մեկի հացատանը հայտնաբերվել է տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված հացատանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 60-ամյա Խաչիկ Թ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Խաչիկ Թ․-ն մոնտաժման աշխատանքներ էկատարել, երբ էլեկտրահարվել է ու տեղում մահացել։ Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը