Արևմուտքը ՀԱՊԿ-ը որպես աշխարհում իր գերակայության սպառնալիք է դիտարկում. Սերգեյ Լավրով
Արևմուտքն ի դեմս ՀԱՊԿ–ի սպառնալիք է տեսնում միջազգային ասպարեզում իր գերակայությանը։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք նշել ենք, որ այս կազմակերպությունը, ինչպես և Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ինչպես ԲՐԻԿՍ–ը Արևմուտքը դիտարակում են որպես սպառնալիք միջազգային ասպարեզում իրենց գերակայությանը որպես ապագա բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորվող կենտրոններ»,–ասել է ՌԴ արտգործնախարարը։
Նրա խոսքով` Մոսկվան «ՀԱՊԿ անդամների, ՇՀԿ–ի, ԲՐԻԿՍ–ի, իրենից անկախ այլ կառույցների շարքերում պառակտում մտցնելու ուղղությամբ Արևմուտքի կողմից հուսալքված, ագրեսիվ գործողություններ» է արձանագրում, այդ թվում անբարեխիղճ մեթոդների դիմելու փորձեր` սեպ խրելու համար ՀԱՊԿ անդամների հարաբերությունների մեջ։
Լավրովը հայտնել է, որ կողմերը 1.5 ժամանոց զրույց են ունեցել Լուկաշենկոյի հետ, որտեղ նա ներկայացրել է աշխարհում տիրող իրավիճակի իր գնահատականները, որոնք ընթանում են ընդհանուր գործողությունների հունով և հիմնավորում են ՀԱՊԿ–ի հետագա զարգացումը։
Հանդիպման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է դիմակայել Արևմուտքի այդ ճնշմանը և լիարժեք կատարել միութենական պարտավորությունները, ամրապնդել համերաշխությունը։
«Բելառուսի նախագահն էլ ընդգծեց, որ դա միութենական բարոյական պարտքի ու պրագմատիկ շահերի պահանջն է։ Քանի որ վերջին հաշվով մենք` բոլորս, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ և իհարկե Միութենական պետության շրջանակում պետք է միասին ապրենք և միասին լուծենք մեր խնդիրները։ Մենք իրարից որևէ տեղ չենք փախչի»,–հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել էր, որ Կազմակերպության անդամ երկրները պետք է միահամուռ պատասխանեն մարտահրավերներին ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։
Արևմուտքը ՀԱՊԿ-ը որպես աշխարհում իր գերակայության սպառնալիք է դիտարկում. Սերգեյ Լավրով
Արևմուտքն ի դեմս ՀԱՊԿ–ի սպառնալիք է տեսնում միջազգային ասպարեզում իր գերակայությանը։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք նշել ենք, որ այս կազմակերպությունը, ինչպես և Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ինչպես ԲՐԻԿՍ–ը Արևմուտքը դիտարակում են որպես սպառնալիք միջազգային ասպարեզում իրենց գերակայությանը որպես ապագա բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորվող կենտրոններ»,–ասել է ՌԴ արտգործնախարարը։
Նրա խոսքով` Մոսկվան «ՀԱՊԿ անդամների, ՇՀԿ–ի, ԲՐԻԿՍ–ի, իրենից անկախ այլ կառույցների շարքերում պառակտում մտցնելու ուղղությամբ Արևմուտքի կողմից հուսալքված, ագրեսիվ գործողություններ» է արձանագրում, այդ թվում անբարեխիղճ մեթոդների դիմելու փորձեր` սեպ խրելու համար ՀԱՊԿ անդամների հարաբերությունների մեջ։
Լավրովը հայտնել է, որ կողմերը 1.5 ժամանոց զրույց են ունեցել Լուկաշենկոյի հետ, որտեղ նա ներկայացրել է աշխարհում տիրող իրավիճակի իր գնահատականները, որոնք ընթանում են ընդհանուր գործողությունների հունով և հիմնավորում են ՀԱՊԿ–ի հետագա զարգացումը։
Հանդիպման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է դիմակայել Արևմուտքի այդ ճնշմանը և լիարժեք կատարել միութենական պարտավորությունները, ամրապնդել համերաշխությունը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել էր, որ Կազմակերպության անդամ երկրները պետք է միահամուռ պատասխանեն մարտահրավերներին ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am