Գյումրիում վրացական համարանիշներով Mercedes-ով վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավորը
Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Գյումրի քաղաքում, Շարլ Ազնավուրի հրապարակում բախվել են Գյումրիի բնակիչներ 37-ամյա Կարեն Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան և 39-ամյա Սարգիս Գյուլուբեկյանի վարած MAN մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Թե ով է եղել վթարի մեղավորը՝ պարզվում է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Կ. Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և ՀՀ ԱԺ պատգամավոր։