Լրահոս

21.06.2023 06:22


Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի հետևանքով 18 ծառ է այրվել

Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի հետևանքով 18 ծառ է այրվել

Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 18 ծառ է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի մասին ահազանգը եղել է հունիսի 20-ին, ժամը 17։15-ին։

«Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Այրվել է 600 քմ բուսածածկույթ, 18 ծառ։ Դրանցից 12-ը մասամբ է այրվել»,–ասված է հաղորդագրությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 18:50-ին:

Այս խորագրի վերջին նյութերը