Կարծիք

21.06.2023 08:36


Սասուն Միքայելյանի հրամանով Ներքին Հանդից բերման են ենթարկել լրագրող Անուշ Միրզոյանին և ջնջել նկարահանումները

Սասուն Միքայելյանի հրամանով Ներքին Հանդից բերման են ենթարկել լրագրող Անուշ Միրզոյանին և ջնջել նկարահանումները

Ծավի ենթաշրջանում՝ մասնավորապես Ներքին Հանդում թշնամու ակտիվացման ու Սասուն Միքայելյանի հրամանով Ն․ Հանդից ինձ բերման ենթարկելու մասին՝ կարճ:

Նկարում դուք տեսնում եք ադրբեջանական ճանապարհ՝ հայկական սարերում, այդ ճանապարհից թշնամին դիտարկում է Ծավի հացատունը։ Անգամ պատահել է, որ կանաչ լույսեր են գցել՝ հոգեբանորեն մեզ վրա ազդելու համար, այն կանաչ լույսերից, որ Կապան-Գորիս հիմնական ճանապարհին ամեն երեկո մեր աչքերին էին գցում անցակետի թուրք ծառայողները։

Այդ նույն թշնամին դիտարկում է Հանդի գերեզմանատունը։

Հացատուն, գերեզմանատուն-մեզ համար սուրբ համարվող բաներ․ նրանք սիրում են, կպնել մեր գերզգայուն լարերին։

Այս խորագրի վերջին նյութերը